Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՌՎԵՑԻՆ ՔԱՋԱՎԱՅԵԼ, ԶՈՀՎԵՑԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐ



ԿՌՎԵՑԻՆ ՔԱՋԱՎԱՅԵԼ, ԶՈՀՎԵՑԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐ2022թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գերակշիռ ուժերով ու հրետանային միջոցներով,  կիրառելով մեծաքանակ հարվածային անօդաչու թռչող սարքեր, հարձակվել են N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա, վաշտային հենակետի պատասխանատու, կապիտան Զոհրաբ Աբրիկի Հովհաննիսյանի և դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վաչիկ Ավետիքի Տոնոյանի հրամանատարությամբ դիրքի անձնակազմն անցնելով շրջանաձև պաշտպանության, գործել է հմուտ, կարողացել է ճիշտ կազմակերպել ու վարել մարտը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Դիրքի անձնակազմը,  անձնվիրաբար կռվել է  «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ» սկզբունքով՝ թույլ չտալով հակառակորդին ճեղքել դիրքի պաշտպանությունը:

Կապիտան Զոհրաբ Հովհաննիսյանը, գնահատելով ստեղծված իրավիճակը, կապ է հաստատել զորամասի հրամանատարի հետ և զեկուցել ուժերի անհավասար լինելու մասին, ինչով պայմանավորված՝ վերջինիս խնդիր է դրել՝ հետ քաշվել և զբաղեցնել առավել նպաստավոր բնագիծ, ինչը սաստիկ հրետակոծության պատճառով հնարավոր չի եղել կատարել: Այդ ժամանակ կապիտան Հովհաննիսյանը ցուցաբերել է բացառիկ արիություն, ԿՌՎԵՑԻՆ ՔԱՋԱՎԱՅԵԼ, ԶՈՀՎԵՑԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐքաջալերել ու ոգևորել է դիրքի անձնակազմին, որը շարունակել է մարտը մինչև վերջ՝  ոչնչացնելով նենգ թշնամու կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան: Հենց այս մարտում էլ հերոսաբար զոհվում են կապիտան Զոհրաբ Հովհաննիսյանն ու շարքային Վաչիկ Տոնոյանը։

 

ԱՍՏԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Խորագիր՝ #30 (1452) 05.10.2022 - 11.10.2022, Ճակատագրեր


07/10/2022