ԱՆԴՐԲԱՅԱԿԼՅԱՆ ԶԻՆԱՓՈՐՁԱՐԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶՈՀՎԵԼ Է ՏԵՂԻ 19-ԱՄՅԱ ՄԻ ԲՆԱԿԻՉ
Երկրամասի զինափորձարաններից մեկում, որտեղ ժամկետանց զինամթերք է ոչնչացվում, պատահական պայթյունը խլել է տեղացիներից մեկի կյանքն ու վիրավորել ևս յոթ մարդու, որոնք մետաղի ջարդոնի հավաքման նպատակով թափանցել էին զինափորձարանի տարածք:
Ողբերգության վայրում այժմ աշխատում են սակրավորները, իսկ քննչական մարմինները ստուգում են անձնակազմի կողմից զինամթերքի ոչնչացման կանոնների պահպանման դրվածքը, քանի որ դետոնացիայի հետևանքով պայթած արկը պետք է ոչնչացված լիներ, և ոչ թե կշռելիս ընկած լիներ զինափորձարանի տարածքում:
Խորագիր՝ Նորություններ