ՀՀ ԶՈՒ ԲՀԱ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում ամփոփվել են 2022 թ. 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Ներկայացվել են զորամասերում բարոյահոգեբանական, զինվորական կարգապահության, գաղափարական, տեղեկատվական-դաստիարակչական և մշակութաժամանցային աշխատանքների վիճակը, վարչության սպաների կողմից զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:
ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանը պլանավորված հետագա միջոցառումների արդյունավետ կազմակերպման և անցկացման վերաբերյալ առաջադրել է խնդիրներ։
Խորհրդակցության ավարտին վարչության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:
Խորագիր՝ Նորություններ