ԽՆԿԱՐԿՈՒՄ ՀԵՐՈՍԻ ՇԻՐԻՄԻՆ
Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս 7 զինակիցների հետ զոհվեց նաեւ «Վարդանանք» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը։ Հոկտեմբերի 23-ին, Հերոսի քառասունքի կապակցությամբ, մարտական ընկերներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, կատարվեց հոգեհանգստի արարողություն։ Հերոսի հարազատները, բարեկամները, մարտական ընկերները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հերոս քաջորդու շիրիմին։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Մանվել Խաչատրյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիություն», «Մարտական ծառայություն» մեդալներով։