ԵՄԵՆՈՒՄ ԱԼ ՔԱԻԴԱՆ ԱՎԵԼԻ Է ՀԶՈՐԱՆՈՒՄ
Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ գրավել են Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Ռադդա քաղաքը: Նրանք քաղաք են մտել շաբաթ երեկոյան, գրավել հին ամրոցը և մզկիթը` չհանդիպելով տեղի ոստիկանության լուրջ դիմադրությանը:
Այսպիսով, Ալ Քաիդան ուժեղացրել է իր ազդեցությունը երկրում` ավելի մոտենալով մայրաքաղաքին: Մինչ այժմ խմբավորման ազդեցության տակ էր անցել ևս մի քանի բնակավայր:
ԿՀՎ-ն եմենյան Ալ Քաիդան համարում է ահաբեկչական ցանցի ամենավտանգավոր օղակներից մեկը և ակտիվ պայքարում է դրա դեմ: 2011թ. ամերիկյան անօդաչու սարքի հարվածից սպանվեց թիվ մեկ ահաբեկչի «կոչումը նվաճած» Անվար ալ Ավլակին, սակայն, ընդհանուր առմամբ, տեսնում ենք խմբավորման գործունեությունը դրանից չի տուժել:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան