Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԻ ԻՐ ԶՈՐՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ



ԱՄՆ-ը կկրճատի մշտական ռազմական ներկայությունը Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան` նշելով, որ Եվրոպայից դուրս կբերվեն այնտեղ տեղակայված ամերիկյան ցամաքային զորքերի չորս բրիգադներից երկուսը:

Այդ բրիգադների փոխարեն ռոտացիոն հիմունքներով ծառայություն կիրականացնեն առավելապես հատուկ նշանակության և ծովային հետևակի ստորաբաժանումներ: Ինչպես նշել է Պանետան, արդյունքում Գերմանիայում նախկինից շատ ամերիկյան զորք կլինի, քանի որ, փաստացի, այնտեղ տեղակայված երկու բրիգադները մշտապես ծառայության մեջ են Աֆղանստանում և Մերձավոր Արևելքի երկրներում:

Եվրոպայի փոխարեն ամերիկացիները իրենց ռազմական ներկայությունը կավելացնեն ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում: Պաշտպանական նոր ռազմավարության մասին նախորդ շաբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Տեղափոխությունը կապված է նաև երկրի ցամաքային զորքերի կրճատման և փոխարենը ռազմաօդային և ռազմածովային ուժերի ավելացման ծրագրերի հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/01/2012