ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ նշվեց ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձն ու բուժծառայողի օրը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Էդվարդ Ասրյանը բարձր գնահատեց ռազմաբժշկական ծառայության դերն ու նշանակությունը ԶՈւ մարտունակության ամրապնդման գործում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ բուժծառայողներին մաղթեց, որ իրենց մասնագիտական գիտելիքները ծառայեցնեն միայն խաղաղ պայմաններում։ Տոնի առթիվ համածառայակիցներին շնորհավորեց նաև ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը եւ ամփոփ ներկայացրեց բուժծառայողների կատարած հսկայական աշխատանքը 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում։
Միջոցառման ավարտին ռազմաբժշկական ծառայության մի խումբ զինծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական բուժհիմնարկների ներկայացուցիչներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։