ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
ՌԴ Հարավային զինվորական օկրուգը առաջինն է, որի կազմում ստեղծվում են հատուկ նշանակության նման ստորաբաժանումներ, որոնցում կծառայի 1.300 դիպուկահար, իսկ այժմ նրանք օկրուգի զորավարժարաններում ու ուսումնավարժական կենտրոններում փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ սովորում են գրագետ սարքավորել կրակադիրքերը, լեռնաաշխարհագրական տարբեր տեղանքներում ու մարտական տարբեր իրավիճակներում տեղադրել և կամ հայտնաբերել դարաններ:
Եվս 50 զինծառայող եռամսյա հատուկ դասընթաց է անցնում պաշտպանության նախարարության հատուկ կենտրոններում` յուրացնելով դիպուկահար զենքի նորագույն տեսակների ու հատուկ մարտական հանդերձանքի յուրահատկությունները` քողարկման, մարտի վարման ու հակառակորդի դիպուկահարների դեմ պայքարի կանոնները:
2012 թվականի ընթացքում նախատեսվում է այս ստորաբաժանումների սպառազինությունը համալրել հետախուզական փոքրածավալ լազերային սարքերով, դյուրակիր օթերևութաբանական կայաններով, թվային հեռաչափերով ու բալիստիկ կալկուլյատորներով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական