ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՇՎԵԴԻԱ
Եվրոպայի Խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայում:
Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունը Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասերում, Պահակային գնդում և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոնում ծանոթացել է զինվորական կարգապահական համակարգին, ազգային պաշտպանության ինստիտուտի և ռազմական ոստիկանության գործունեությանը, Շվեդիայի զինված ուժերում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: