Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԻ ՀԵՐՈՍԸ



2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Ավդալյանը մարտական  դիրքում, վիրավոր վիճակում, աննահանջ  շարունակել է մարտը,  ցուցաբերել է բացառիկ խիզախություն եւ հետ է շպրտել թշնամուն՝ լիովին կատարելով առաջադրված մարտական խնդիրը:

Ապաքինվելուց հետո Սևակ Ավդալյանը վերադարձել է շարք՝ միանալով զինակից ընկերներին: Սևակին հրամանատարությունը խրախուսել է և պարգևատրել պատվոգրով և թանկարժեք նվերով:

Լուսանկարները՝ ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Ազգային բանակ


25/11/2022