Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՄԱՐՇԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄ



Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի Հաղթանակի թանգարանում ծննդյան 125-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, Հայրենական մեծ պատերազմի խոշորագույն զորավար Հովհաննես Բաղրամյանին նվիրված՝ «Հաղթանակի արվեստը. մարշալ Բաղրամյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Ֆիլմը նկարահանվել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանը իր խոսքում նշել է նաև, որ միտք ունի ֆիլմաշար նկարահանել բոլոր հինգ մեծ մարշալների մասին, որոնց Խորհրդային Միությանը նվիրել է հայ ժողովուրդը:

Միջոցառման շրջանակում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն Արթուր Սողոմոնյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով՝ պատմական ժառանգության պահպանման և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար։

Ֆիլմի պերմիերային ներկա են եղել նաև հաղթական հրամանատարներ Կոնևի, Բուդյոննու զավակներն ու թոռները, Խորհրդային միության հերոսներ, Ռուսաստանի հերոսներ, զինված ուժերի տարբեր զորատեսակների զինվորականներ, լրագրողներ, պատմաբաններ և հասարակական գործիչներ։

Խորագիր՝ Նորություններ


05/12/2022