Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԼԱՎ ԳԻՏԵՆ



ԽԱՉԻԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԼԱՎ ԳԻՏԵՆԱշոտը տոնական եղևնին զարդարել ու երազանքը կախ է տվել ծառի ճյուղերին, այն ակնկալիքով, որ այս անգամ գոնե հրաշք կլինի, ու հայրիկը Ամանորին տանը կլինի։ Ձմեռ պապի հեքիաթն էլ այստեղ՝ հանրապետության  սահմանամերձ բնակավայրերում փոքր -ինչ այլ կերպ են պատմում. հեռու հեռավոր սարերի հետևում է Ձմեռ պապի քարանձավը, գյուղի հայրիկներն էլ անձամբ են Ձմեռ պապին տանում իրենց զավակների նամակները… Աշոտը դեռ փոքր է՝ հասկանալու համար, որ հայրիկը, իր կյանքը վտանգելով, ամենակարևոր նվերի՝ խաղաղության հետևից է գնում… Իսկ մեծերը դրա արժեքը հատկապես Խաչիկում լավ գիտեն։

ԽԱՉԻԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԼԱՎ ԳԻՏԵՆԱրշալույսն ու իր երկու եղբայրները հրաձգային գումարտակի զինծառայողներ են։ Պայմանագրային զինծառայության անցնելու որոշումը Արշալույսը կայացրել է դեռևս ժամկետային զինծառայության ընթացքում։

44-օրյա պատերազմին էլ կամավոր է մասնակցել։ Շուշիի մատույցներում ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել, ապաքինվելուց հետո նորից վերադարձել է շարք։

44-օրյա պատերազմի օրերին խաչիկցի Թաթուլն էլ Արցախում էր։ Ծառայում էր Վարանդայում տեղակայված զորամասերից մեկում։ Զինվորական մասնագիտությամբ տանկիստ էր Թաթուլը։ Աբրահամյանների տանը բոլորն են զինվորական՝ հայրը, մայրը, Թաթուլի եղբայրը։

…Թաթուլի զոհվելու բոթը հորը՝ Գագիկին հասավ, երբ ինքն էլ առաջնագծում էր՝ մարտական հերթապահության։

ԽԱՉԻԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԼԱՎ ԳԻՏԵՆ-Նա էլ, ինչպես գյուղի մյուս տղաները, վաղ էր հասունացել։ Կյանքի, աշխարհի մասին պատկերացումներն այստեղ՝ պատերազմի ու խաղաղության սահմանագծին այլ են, իսկ Թաթուլն հենց այդ ընկալումներով էր դաստիարակվել,- ասում է մերօրյա հերոսի հայրը:

Անտակ ցավը հոգում ու անհաշտ մի ճիչ կոկորդում սեղմած՝ Գագիկը փորձում է Հայրենիքի ու հայրենիքը սիրելու մի յուրօրինակ սահմանում գտնել. ԽԱՉԻԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԼԱՎ ԳԻՏԵՆփորձում է սահմանել Հայրենիքն այնպիսին, ինչպիսին հենց ինքն է զգում՝ զինվորականը, սահմանին ապրող գյուղացին, որդեկորույս հայրը, իսկ այս դեպքում ամենաշքեղ բառերն անգամ այնքան խեղճ են թվում:

…Վաղարշակ պապը շուտով իննսուներորդ Ամանորը կդիմավորի, այստեղ՝ Խաչիկ գյուղում։ Առաջին պատերազմի տարիներն է հիշում, գյուղի տղամարդիկ մի մարդու պես, ով ինչպես կարողացավ, պաշտպանեցին հայրենի բնակավայրը, հակառակորդի զինվոր գյուղ չմտավ, ու Խաչիկն առ այսօր անառիկ է հիմա արդեն շնորհիվ ազգային բանակի դիրքապահների։

-Սահմանամերձ մեր գյուղում երբեք ընկճվածություն չի եղել: Խաչիկցին իր առօրյային է, իր բան ու գործին, իսկ պատերազմից հետո ավելի մեծ վճռականությամբ է լցվել: Ամենօրյա համագործակցությամբ սերտ կապի մեջ ենք զորամասի հրամանատարության հետ,- վստահեցրեց համայնքապետ Հովիկ Սմբատյանը:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/12/2022