Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻՑ



Ռուսաստանը մոտ ապագայում կարող է այս երկրից դուրս բերել ՄԱԿ-ի հովանու ներքո 2006 թվականից գործող և 120 օդաչուներից ու սպասարկող անձնակազմից բաղկացած իր ուղղաթիռային խմբավորումը: Ըստ ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի, պատճառը Հարավային Սուդանի իշխանությունների անկարողությունն է պաշտպանելու ռուս խաղաղապահների անվտանգությունը: ՌԴ արտգործնախարարությունն այս հարցով մի քանի անգամ դիմել է ՄԱԿ և Հարավային Սուդանի իշխանություններին, բայց ապարդյուն:

Խորագիր՝ Նորություններ


18/01/2012