ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ
Համաձայն զինվորական դատախազության հաղորդագրության, Կամենկայում տեղակայված զորամասում ճաշից հետո 17 ժամկետային զինծառայողների շրջանում ստամոքսի խանգարում է նկատվել, որը չի ուղեկցվել ջերմությամբ ու սրտխառնոցով: Իսկ «Պետերբուրգի զինվորական մայրեր» կազմակերպության ունեցած տեղեկությունների համաձայն, ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ թունավորված զինվորները և՜ բարձր ջերմություն ունեն, և՜ սրտխառնոց:
Զորամասում այժմ համալիր ստուգումներ են իրականացնում դատախազության աշխատակիցները: