ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 30-ին երդման հանդիսավոր արարողություն է անցկացվել N զորամասում, որին ներկա են եղել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, զինվորականներ, զինծառայողների հարազատները: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նրանց, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում