ԻՐԱՔԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ… ՍԱԴԱՄԻ ԱՐՁԱՆԻ ՀԵՏՈՒՅՔԻ ՄԱՍԸ
Բրոնզաձույլ արձանի այդ կարևոր հատվածի մի բեկորի ճակատագիրը սկսել է սառնություն մտցնել Բաղդադի ու Լոնդոնի հարաբերություններում: Բավական խոշոր կտորը բրիտանացի զինծառայող Նայջել Էլիի մոտ էր հայտնվել 2003 թվականին, երբ ամերիկյան ու անգլիական զորքերը գրավել էին Բաղդադը: Էլլը Սադամ Հուսեյնի տապալված արձանը շրջապատած ամերիկյան ծովային հետևակայիններից, որպես իրաքյան պատերազմի հիշատակ, արձանի մի կտոր էր խնդրել: Ծովային հետևակայինն ուշադիր լսելով դաշնակից զորքի զինվորին, առանց մի բառ ասելու, նրան էր հանձնել արձանի հետույքի բրոնզե` ավելի քան մեկ մետրանոց մի խոշոր կտոր, որն իր հետ հայրենիք տանելու համար զինվորն օդանավակայանում բեռի տեղափոխման համար մեծ գումար էր վճարել:
Տարիներ շարունակ բեկորը տանը պահելուց հետո Էլին այն փորձել էր վաճառել աճուրդում և ստացված գումարը փոխանցել իրաքյան պատերազմում հաշմանդամ դարձած բրիտանացի զինվորների օգնության հիմնադրամի հաշվեհամարին, սակայն, չստանալով ակնկալված գումարը, այն հանձնել էր թանգարան:
Իրաքի կառավարությունն իր հերթին արձանը դասել է «երկրի մշակութային ժառանգության արժեքների» շարքը ու հետույքամասը վերադարձնելու անհաջող փորձերից հետո Լոնդոնում Իրաքի դեսպանատան միջոցով պաշտոնապես դիմել է բրիտանական ոստիկանությանը:
Խորագիր՝ Նորություններ