Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՅՑԵՐԸ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ



ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՅՑԵՐԸ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՓետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ:

Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում զինված ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավել սպայակազմի սոցիալական պայմանները:

Խորագիր՝ Նորություններ


13/02/2023