ՊԱՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՀԱՅ ՌԱԶՄԻԿԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայ ռազմիկի վարքականոնը» խորագրով, որին մասնակցում էին հրավիրյալ մասնագետներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները:
Կլոր սեղան-քննարկումը վարում էր Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի գնդապետ Սերոբ Սուջյանը:
Գիտաժողովի ընթացքում բանախոսները մեկնաբանեցին և իմաստավորեցին հայ ռազմիկի վարքականոնի առանձնահատկությունները:
Ծավալված քննարկման ընթացքում մասնակիցների հնչեցրած հարցերին բանախոսների կողմից տրվեցին բովանդակալից և սպառիչ պատասխաններ: