ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԸ
Բանգլադեշի բանակը հայտարարել է երկրի կառավարության դեմ ուղղված զինված դավադրության բացահայտման մասին: Համաձայն տարածված հաղորդագրության, մի շարք սպաներ ներգրավվել են երկրի ղեկավարման դեմոկրատական կարգի տապալմանն ուղղված դավադրության մեջ, որի ղեկավարների թվում են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ: Ձերբակալվածների թվում կան նաև իսլամ արմատական հայացքների հետևորդներ:
Խորագիր՝ Նորություններ