ԱՄՆ-ՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՀԵՍՏԸ
Այն գտնվում էր Յուտա նահանգում: Զինապահեստի հրամանատար Մարկ Պոմրոյան խոստովանել է, որ այնտեղ պահվող զինամթերքի ոչնչացումից հետո աշխարհն ավելի անվտանգ է դարձել: Այս զինապահեստում էր պահվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ԱՄՆ կուտակած քիմիական զենքի մոտ 44 տոկոսը:
Լրագրողներին ցուցադրվել է, թե ինչպես են իպրիտային լիցքերը հանված վերջին 23 արկերն ոււղարկվում ձուլարան, իսկ 2.263 կիլոգրամ քիմիական նյութերը տեղափոխվում հեղուկ թափոնների վնասազերծման արտադրամաս: Գործընթացը տևում է մի քանի օր և զինապահեստի վերջնական վնասազերծումն իրականություն կդառնա այսօր, կամ շաբաթ առավոտյան:
Միաժամանակ, ԱՄՆ-ը չի կարողանալու պահպանել քիմիական զենքի ոչնչացման` 188 երկրների կողմից սահմանված ժամկետը` ապրիլի 29-ը, քանի որ մյուս երկու` Քենթուկիում և Կոլորադոյում գտնվող զինապահեստներում աշխատանքները դեռ չեն սկսվել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական