ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ
Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:
Նախարար Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով: Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել, որ մեկնարկող ատեստավորման փուլի բարեհաջող հաղթահարումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմերի աշխատավարձերը: