Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՀԱՆԵԼ Է «ՖՈԲՈՍ-ԳՐՈՒՆՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ



Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարությունը, որն իր կայքէջում պարբերաբար տվյալներ է տեղադրում արձակված տիեզերական ապարատների, նրանց թռիչքի ուղեծրի պարամետրերի, իսկ կործանման դեպքում՝ բեկորների անկման վայրի կոորդինատների մասին, կայքէջից հանել է ռուսաստանյան միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանի կործանման մասին բոլոր տվյալները, ինչն աննախադեպ քայլ է, հակասում է տիեզերական տարածությունում իրադրության մասին տվյալների փոխանակման՝ ԱՄՆ հռչակած քաղաքականությանը, և հարուցել է բոլոր փորձագետների զարմանքը: Կայքէջի աշխատակազմը հայտարարել է միայն, որ համապատասխան կարգադրությունը ստացել է հրամանատարությունից:

Այս փաստն ավելի է խորացրել կասկածները, որ ռուսական կողմն իրավացի է պնդելով, թե չի բացառվում, որ միջմոլորակային կայանը կործանվել է ՆԱՍԱ-ի՝ Մարշալյան կղզիներում գտնվող հզոր ռադիոլոկացիոն կայանի արձակած ճառագայթներից «Ֆոբոս-Գրունտի» համակարգիչներում տեղի ունեցած խափանումների հետևանքով, ինչն ամերիկյան կողմը կտրականապես ժխտում է:

Խորագիր՝ Նորություններ


20/01/2012