Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒԶԱՆԱՎԻ ՀՐԴԵՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ



ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ, Հյուսիսային նավատորմի “Гепард” ատոմային սուզանավի ներքին հատվածներում պլանային աշխատանքներ կատարելիս այրվել է միայն լուսավորման դյուրակիր սարք, ինչը որևէ վնաս չի պատճառել և սուզանավի անձնակազմը զբաղված է բացառապես ուսումնամարտական պլանային խնդիրների կատարմամբ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ատոմային սուզանավում հրդեհ է բռնկվել, երբ այնտեղ ծառայող քաղաքացիական անձնակազմը սպիրտ պարունակող նյութերով մաքրման աշխատանքներ էր իրականացրել սուզանավի չորրորդ հատվածում և անզգուշորեն կոտրել լուսավորման դյուրակիր սարքը, ինչի հետևանքով տեղի էր ունեցել սպիրտի գոլորշիների բռնկում և ավտոմատ կերպով միացել էր սուզանավի հրդեհաշիջման համակարգը, որն իսկույն արձագանքում է ջերմաստիճանի ամենափոքր տատանումներին:

Խորագիր՝ Նորություններ


20/01/2012