Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ



ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ պայմանավորված Սիրիայում իրադրության սրման վերջին ալիքով, չի բացառում նման քայլը և այդ մասին պաշտոնապես նախազգուշացրել է երկրի իշխանություններին: Դամասկոսում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո դեսպանատան անձնակազմը կրճատվեց` հասցվելով նվազագույնի, իսկ Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Ֆորդը, որ դեռևս գտնվում է Դամասկոսում, երկու անգամ դիմեց Սիրիայի իշխանություններին, պահանջելով ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանությունը և երկու անգամ էլ հայտարարեց, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն անձնակազմի կյանքի անվտանգությունը պաշտպանելու համար:

Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին վերստին կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիա այցելելուց, իսկ այստեղ գտնվող իր քաղաքացիներից հերթական անգամ պահանջել է հեռանալ երկրից:

Այս իրադարձությունների համապատկերին էլ զինված ապստամբները շաբաթ օրը գրավեցին Դամասկոսի Դումա քաղաք արվարձանը, ինչը կարող է արագացնել Վաշինգտոնի կողմից իր դեսպանատան փակման վերաբերյալ որոշման ընդունումը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/01/2012