Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՄԱՍ-Ի ՔԱՂԲՅՈՒՐՈՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴՈՒՍՏՐԸ



Ֆաթիմա Մաշալն ու նրա ամուսինը, որ նույնպես կալանավորվել է, մեղադրվում են կոռուպցիայի և անօրիանական միջոցներով անշարժ գույք ձեռք բերելու մեջ: Իսկ նախօրեին ձերբակալվել էին նրանց երկու օգնականները, որոնք մեղադրվում են Մոսադի հետ համագործակցելու մեջ: Ենթադրվում է, որ այս ամենը վաղուց հայտնի էր Սիրիայի իշխանություններին, սակայն քանի դեռ ՀԱՄԱՍ-ն աջակցում էր Ասադի վարչակարգին, Դամասկոսն աչք էր փակում Ֆաթիմա Մարշալի ծավալած գործունեության վրա: Իսկ երբ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները մեկը մյուսի ետևից սկսեցին լքել Սիրիան, նրանց նկատմամբ վերաբերմունքնը, բնականաբար, փոխվեց, իսկ Թեհրանն իր հերթին սպառնաց, որ կազմակերպության ղեկավարությունը և անձամբ քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը դեռ պատասխան կտան դավաճանության և Իսրայելի դեմ պայքարելու նպատակով տրամադրվող գումարների յուրացման համար:

ՀԱՄԱՍ-ը ժխտում է այս տեղեկությունը, սակայն դեռ Ֆաթիմայի ազատության մեջ գտնվելը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել:

Խորագիր՝ Նորություններ


23/01/2012