Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԱՎԻԱԿԻՐՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐԻ



Հանդիպելով «Enterprise» ավիակիրի անձնակազմին` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի պատրաստվում կրճատել ունեցած ավիակիրները և կամ դադարեցնել նորերի կառուցումը, քանի որ այս նավատորմը Վաշինգտոնին թույլ է տալիս արագորեն հակազդել աշխարհի ցանկացած կետում Ամերիկայի ազգային շահերին սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը, հակառակ ռազմական ծախսերի կրճատման, սկզբունքային որոշում է ընդունել բոլոր 11 ավիակիրները մշտապես մարտական պատրաստության բարձր վիճակում պահելու մասին:

Ավելի վաղ, զինվորական փորձագետների մեծ մասի պնդմամբ, առաջիկա հինգ տարիներին 260 միլիարդով կրճատելով պետության ռազմական բյուջեն, ԱՄՆ-ը գոնե դադարեցնելու էր ավիակիրների նավատորմի ընդլայնումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/01/2012