«ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Շարժման քաղաքական թևը հանդիսացող Ազատության և արդարության կուսակցության առաջնորդներից Մուհամմեդ Սաադ ալ-Կատատնին ընտրվել է Եգիպտոսի ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ: 503 խորհրդարանականներից նրա օգտին են քվեարկել 399-ը:
Թեև Մուբարաքի վարչակարգի օրոք երկրում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը ձևականորեն արգելված էր, 60-ամյա Ալ Կատատնին, որ արդեն 30 տարի այս կազմակերպության շարքերում է, ունի խորհրդարանական աշխատանքի մեծ փորձ: 2005 թվականից նա ղեկավարում էր ընդիմադիր ամենամեծ՝ որպես անկախ պատգամավորներ ընտրված 88 հոգանոց իսլամական խմբակցությունը:
Խորագիր՝ Նորություններ