ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հերթական՝ թվով 12-րդ որոշման նախագծին: Նոր փաթեթը նախատեսում է «սահմանափակող միջոցառումների կիրառում» սիրիական ևս ութ ընկերության և 22 բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ: Մասնավորապես, եվրոպական բանկերում նրանց հաշիվների կսառեցվեն, իսկ ֆիզիկական անձանց մուտքը Եվրամիության անդամ պետությունների տարածք կարգելվի:
ԵՄ արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած խորհրդակցությունում նաև որոշում է ընդունվել մինչև հուլիսի 1-ն Իրանից նավթի գնումն աստիճանաբար դադարեցնելու մասին:
Իրանն ավելի վաղ սպառնացել էր նման պատժամիջոցների կիրառման դեպքում փակել Հորմուզի ծովածոցը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան