Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԱԴԱՖԻԻ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ



Միջազգային քրեական դատարանը վերջնագիր է ներկայացրել Լիբիայի նոր իշխանություններին, պահանջելով հստակ և սպառիչ տեղեկություններ հայտնել Քադաֆիի 39-ամյա որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի առողջական վիճակի ու իրավական կարգավիճակի վերաբերյալ: Դատարանը նրա ձերբակալման համար թույլտվություն էր տվել դեռևս 2011 թվականի հունիսին, սակայն ազգային անցումային խորհուրդը հայտարարել էր, որ գնդապետի որդին, որ մեղադրվում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար, կկանգնի լիբիական դատարանի առջև: Բայց երկրի արդարադատությունը մինչ օրս նրան որևէ մեղադրանք չի առաջադրել: Իրավապաշտպանների ունեցած տեղեկություններով, Սեյֆ ալ-Իսլամը չի բողոքում իր բանտային պայմաններից, սակայն պնդում է, որ իրեն զրկել են փաստաբանի հետ հանդիպելու հնարավորությունից:

Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում Միջազգային քրեական դատարանը գանգատ կներկայացնի ՄԱԿ անվտանգության խորհուրդ:

Խորագիր՝ Նորություններ


24/01/2012