ԲԱՆԻ-ՎԱԼԻԴ ՔԱՂԱՔԸ ՎԵՐՍՏԻՆ ՔԱԴԱՖԻԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է
Նախկին վարչակարգի դիմադրության վերջին միջնաբերդերից Բանի-Վալիդ քաղաքը գործնականում գտնվում է Քադաֆիի կողմնակիցների լրիվ վերահսկողության ներքո: Ըստ որոշ տվյալների, նրանք գրավել են մի շարք կառավարական շենքեր և քաղաքապետարանը, որոնց վրա ամրացրել են Ջամահիրիայի դրոշը, իսկ ազգային անցումային խորհուրդը զինված ապստամբությունը ճնշելու համար օգնական ուժեր է ուղարկում իր ջոկատներին:
Ըմբոստության առթիթը աշխարհազորայինների կողմից գնդապետի մի քանի կողմնակիցների ձերբակալությունն էր: Բախումները, որոնց ընթացքում կիրառվել են նաև հակատանկային զենքեր,խլել են առնվազն յոթ մարդու կյանք, կա մի քանի տասնյակ վիրավոր:
Խորագիր՝ Նորություններ