Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԳՆՈՒՄ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ



ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող «Կորշուն» սարքերը, որոնք աշխարհում չունեն իրենց նմանակը, կարող են հայտնաբերել անգամ շինություններում թաքցված ու դեռ չակտիվացված ականապայթուցիկ սարքեր: «Կորշուններն» առաջին հերթին կհատկացվեն Հարավային զինվորական օկրուգի զորամասերին, որոնք ներգրավված են հյուսիսկովկասյան հանրապետություններում իրականացվող ականազերծման դժվարին ու մեծածավալ գործում: Նրանք 2011 թվականի վերջին արդեն իսկ ստացել են 100 նման սարք:

Մասնավորապես, Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի պնդմամբ, մինչև 2011 թվականի հոկտեմբերը հանրապետությունում ականապայթուցիկ սարքերից տուժել է ավելի քան 4.000 մարդ, որոնցից 2.100-ը, այդ թվում նաև 150 երեխա, զոհվել են:

Հինգ կիլոգրամ կշռող «Կորշունն» աշխատանքի նախապատրաստելու համար պահանջվում է ընդամենը 10 րոպե: Այն անընդհատ կարող է աշխատել ութ ժամ, ընդ որում՝ 95 տոկոս հարաբերական խոնավության և 30-50 աստիճան սառնամանիքի պայմաններում: Սակրավորը նրանով աշխատելով մեկ ժամում կարող է անցնել մինչև երեք կիլոմետր տարածություն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/01/2012