ՄԱՐԶԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն` ապրիլի 3-ից 6-ը Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարզական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում հստակեցվել են ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվող մրցաշարերի անցկացման ժամկետները, քննարկվել են մրցույթների կանոնադրությունները և ոլորտին առնչվող այլ կազմակերպչական հարցեր:
Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ մարզական խորհրդի անդամները ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում ստորագրել են համապատասխան արձանագրություն:
Միջոցառման մասնակիցները այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր, նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։