Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏԱՐԵՑԻՆ ԱՆԹԵՐԻ



2012թ. հունվարի 9-ին զորամիավորման ենթակա զորամասերում տեղի ունեցան նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող հանդիսավոր արարողություններ, որոնց հաջորդեցին ուսումնական տարվա պարապմունքները: Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կ.Աղաջանյանը այցելեց ենթակա առանձին մոտոհրաձգային զորամասերից մեկը:

Պարապմունքի թեման էր «Անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ», որը զորամասի ստորաբաժանումների զինծառայողները կատարեցին հմտորեն: Մայոր Կ.Մասումյանի հրամանատարությամբ գործող գումարտակում ականատես եղանք ընթացող պարապմունքներին: Գումարտակի հրամանատարը հրամանատարական կազմին հրահանգավորում էր մարտավարաշարային պարապմունքների ճիշտ անցկացման վերաբերյալ, ցուցումներ տալիս սպաներին:

Պարապմունքներն սկսվեցին ազդարարման ազդականչով, այնուհետեւ ցուցադրվեցին տագնապի դեպքում վաշտի հերթապահի, օրապահի, սուրհանդակների գործողությունները, զենքի, զինամթերքի, հանդերձանքի ստացման, գույքի դուրսբերման և անձնակազմի այլ գործողությունները: Հստակ իրագործվում էին ուսումնական առաջադրանքները` սահմանված ժամկետներում հաջողությամբ գունդը մարտական պատրաստականության վիճակի բերելու, ստորաբաժանումների մարտական ոգին բարձրացնելու, անձնակազմը մարտական գործողությունների վարժեցնելու, նրա ղեկավարումն ու ստորաբաժանումների կապը կազմակերպելու և այլն:

Ուրախալի էր տեսնել, թե զինվորներն ինչպես են տեսական և գործնական գիտելիքներով զինված, ճիշտ և անթերի կատարում են հրահանգները` «Տագնապով վերկացից» մինչև զինանոցից ու իրային պահեստից զենք ու զինամթերքի, հանդերձանքի ստացումն ու սահմանված տեղում շարվելը, այնուհետ` գունդը մարտական պատրաստականության բերելը:

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ազգային բանակ


25/01/2012