Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸՀունիսի 5-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է  քննաշրջանի ակտիվ փուլը:

Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն  են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները,  որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց  ընտրած զորամասերում՝ սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:

Քննությունների առաջին օրը, հիմնականում «լավ» և «գերազանց» գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը: Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը:

Խորագիր՝ Նորություններ


06/06/2023