Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՍՈՒԴԱՆԻՑ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ԻՐ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ



ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ՄԱԿ առաքելության ավարտի կապակցությամբ այս երկրից ռուսաստանյան ռազմափոխադրական «Ми-8МТ» չորս ուղղաթիռների և նրանց սպասարկող 120 հոգանոց անձնակազմի ետ կանչման մասին: Ավելի վաղ նման հնարավորության մասին հայտնել էր ՌԴ արտգործնախարարի տեղակալը, նման քայլը փաստարկելով այն հանագամանքով, որ թեև Մոսկվայի շարունակական զգուշացումներին, Սուդանի իշխանությունները չեն ապահովում այնտեղ գտնվող ռուսաստանյան օդաչուների կյանքի անվտանգությունը:

Ստորաբաժանումը, որը Սուդանում է գտնվում 2006 թվականից, իրականացնում է Հարավային Սուդանում բոլոր ավիափոխադրումների շուրջ 40 տոկոսը, ապահովում ՄԱԿ առաքելության զինվորական դիտորդների տեղաշարժը, ինչպես նաև մասնակցում որոնողափրկարարական աշխատանքներին:

Ենթադրվում է, որ անձնակազմի, չորս ուղղաթիռների, նրանց հաստիքային սպառազինության և զինամթերքի դուրսբերումը Սուդանից կիրականացվի եկող ամսվա կեսերին, ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:

Խորագիր՝ Նորություններ


25/01/2012