ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԸՆԿՆՈՒՄ Է
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը և նշել, որ զինվորականների կողմից անորակ արտադրանքի վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված հայցերը միայն 2010 թվականին ավելացել են 20 տոկոսով և կազմել 6.800 նման փաստաթուղթ, որոնց թիվն անցած տարի հասել է 7.100-ի:
Ըստ այդմ, ձեռնարկությունների կողմից արտադրանքի որակի պահպանման նկատմամբ սահմանվել են նոր պահանջներ: Մասնավորապես, պետական պաշտպանական պատվերի կատարմանը հավակնող ձեռնարկությունները պետք է ունենան որակի մենեջմենտի գործուն համակարգ և կամ արտաքին աուդիտի կողմից տրված վկայություն, որ ձեռնարկությունում գործում է որակի վերահսկման արդյունավետ համակարգ:
Բացի այդ, պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ վարչական իրավախախտումների օրենսգրքում ավելացել է պետական պաշտպանական պատվերի կատարման պարտադիր պահանջների խախտման մասին հոդված, որը պաշտոնատար անձանց համար սահմանում է 50.000, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև մեկ միլիոն ՌԴ ռուբլի տուգանք:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական