ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
Օրերս ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի օրհնությամբ եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական օժանդակությամբ ռազմական ոստիկանության զինծառայողները Սուրբ Տրդատ Մեծ թագավորի, Աշխեն թագուհու, Խոսրովդուխտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Վիրապից ելնելու տոների կապակցությամբ գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեցին Որոտնավանք, որտեղ պատարագ մատուցվեց, եւ զինծառայողները սուրբ հաղորդություն ճաշակեցին: Այնուհետեւ նրանք այցելեցին Մակարավանք, Մորո-Ձորոյի վանք, Գոշավանք, Հաղարծին սրբավայրեր: Մակարավանքի վանական համալիրում զինվորականները մասնակցեցին պատարագի եւ սուրբ հաղորդություն ճաշակեցին: