Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր  ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները և եթե տեղյակ են, ապա ինչ տեսակետներկարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԺամկետային ծառայությանս ժամանակ սկսվեց 44-օրյա պատերազմը:

Ես վարորդ էի,  հրետակոծության տակ շտապօգնության  մեքենայով  վիրավորների էի հասցնում հոսպիտալներ:

Երևի թե աշխարհում պատերազմից ահավոր բան չկա, երբ կողքիդ  ծանր վիրավորվում, զոհվում են մտերիմ ընկերներդ…

Ճակատագիրը բարեհաճ եղավ իմ հանդեպ. ողջ մնացի…

Հենց զորացրվելուս օրը զորամասի հրամանատարության կողմից պարգեւատրվեցի «Մարտական ծառայության» մեդալով եւ շնորհակալագրով:

Շնորհակալագրի վրա գրված բառերը ընդմիշտ դաջվել են մտքիս մեջ՝ «Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը, ամեն ինչ…»:

Մեր երկրին օդ ու ջրի պես առաջնային է ուժեղանալն ամեն ասպարեզում, իսկ հզոր ու պաշտպանված երկիր ունենալու առաջին նախապայմաններից մեկն էլ ուժեղ բանակն է: Կանաչ ճանապարհ պետք է տալ ամեն  ընթացքի,  ամեն որոշման, որ  կամրացնի ու կհզորացնի  բանակը:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին տեղեկացել եմ հեռուստատեսությունից, համացանցից: Ընկերներ էլ ունեմ, որ արդեն ծառայում են այդ ծրագրով:

Կարծում եմ՝ դրական ծրագիր է, որի շնորհիվ  ֆինանսական խնդիրներ են լուծվում՝ աշխատավարձի տեսքով,  եւ ծրագրի ավարտին էլ հինգ միլիոն գումար ես ստանում, որ կարող ես տարբեր նպատակներով օգտագործել: Իսկ ամենակարեւորը՝ հայրենիքում ես մնում ու հայրենիքդ պաշտպանում:

ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

Գանձակ

 

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն առաջին հերթին հասարակության ուշադրությունն է կենտրոնացնում հայրենիքի ու սահմանների հանդեպ ավելի զգոն լինելու և այն պահելու ու պաշտպանելու համար։ Այն նորովի  է ներկայացնում զինվորական գործը՝ նոր ձեւաչափով:

Վստահ կարող եմ ասել, որ  հրաշալի պտուղներ է  տալու այս ծրագիրը՝ իր հետ բերելով նոր խոսք և ամենակարևորը՝ նոր աշխատատեղ,  որը դարձել է օրվա հրամայական։

Բարի երթ  եմ մաղթում «Պաշտպան հայրենյաց»-ին ու նրա ստեղծողներին,  բարի ծառայություն ու խաղաղ երկինք էլ՝ մեր սահմանների անառիկությունը պահպանող հայրենյաց պաշտպաններին:

ԻՎԱՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Վանաձոր

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագրի նպատակն է զինծառայությունն առավել գրավիչ դարձնելը, ծրագիրն ինչ-որ առումով նաեւ սոցիալական հարթակում է:

Զինված ուժերի զինվորը և սպան պետք է սոցիալապես ապահովված լինեն, որպեսզի ծառայության ժամանակ իրենց ուշադրությունը կենտրոնացած լինի միայն ու միայն ծառայության լիարժեք կատարմանը, իրենց արհեստավարժության կատարելագործմանը:

Ծրագիրը, կարծում եմ, կնպաստի նաև, որ շատ երիտասարդներ, օտար եզերքում աշխատանք փնտրելու փոխարեն, իրենց հայրենիքում մնան, իրենց բնակավայրին մոտ ծառայության անցնեն՝ ունենալով կայուն աշխատանք եւ կայուն աշխատավարձ՝ միաժամանակ իրենց ներդրումն ունենալով հայրենիքի պաշտպանության սուրբ ու պատվաբեր գործում:

Ի վերջո այս նախագիծն արհեստավարժ բանակ ունենալու ճանապարհի  կարևոր քայլերից մեկն է: Այն դրական և կայուն ազդեցություն կունենա զինված ուժերի կադրային քաղաքականության վրա՝ ապահովելով երկարաժամկետ ու շարունակական բարեփոխումների շղթա, հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին անձնապես մասնակցել երկրի զինված ուժերի արդիականացման անհրաժեշտ գործընթացին:

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Հրազդան

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/07/2023