Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՎՏՈՄԱՏԸ ԵՍ ՀԵՏՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ՍՏԵՂԾԵԼ»



«ԻԺՄԱՇ» գործարանի կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը խորհրդային լեգենդար ավտոմատի մշակող Կալաշնիկովին է հանձնել ՌԴ կառավարության շնորհակալագիրը և պատմել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տարածված մի անեկդոտ. «Լավատեսները սովորում են անգլերեն, հոռետեսները՝ չինարեն, իսկ ռեալիստներն ուսումնասիրում են Կալաշնիկովի ավտոմատի կառուցվածքը»:

Շնորհակալություն հայտնելով կառավարության կողմից նման գնահատանքի արժանանալու համար, զենքի ականավոր կոնստրուկտորը պատմել է, որ վերջերս, երբ գտնվում էր Շվեյցարիայում, հանդիպել է ավտոմատներից ու գնդացիրներից… բազկաթոռներ պատրաստող մի ֆիրմայի ղեկավարության հետ: Վերջիններս իրեն խնդրել են ֆիրմայի գովազդի համար այդ բազկաթոռին նստած լուսանկարվել և ստացել են հետևյալ պատասխանը. «Ավտոմատները ես ստեղծել եմ ոչ թե հետույքների, այլ հայրենիքը պաշտպանող զինվորների մաքուր ձեռքերի համար»:

Խորագիր՝ Նորություններ


25/01/2012