Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը:

Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Խորագիր՝ Նորություններ


12/07/2023