ԽՈՒՃԱՊԻ ՉԵՆՔ ՄԱՏՆՎԻ ԵՎ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ՉԵՆՔ ԲԵՐԻ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այն բանից հետո, երբ Քաբուլից հյուսիս գտնվող Կապիսա նահանգում աֆղանցի զինվորականը կրակ բացելով ֆրանսիացի համածառայակիցների վրա, սպանել էր 4 և վիրավորել 16 զինծառայողի, ինչից հետո Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չէր բացառել Աֆղանստանից ֆրանսիական զորախմբի ժամկետից շուտ դուրս բերումը:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբանը», հայտարարելով, որ իրենք հավաքագրել են ոչ միայն այդ զինծառայողին, այլև «բավական բարձր պաշտոններ զբաղեցնող շատ մարդկանց», որոնց մի մասն արդեն կատարել է տրված հանձնարարությունները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական