ԱՄՆ-Ը ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՄ
ԱՄՆ կոնգրեսին ուղղված ամենտարյա դիմումում նման հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և խոստացել պատժամիջոցների խստացման միջոցով ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ:
Նա հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների հարցում երկփեղկված աշխարհն ամերիկյան դիվանագիտության ջանքերի շնորհիվ այսօր միավորվել է, ու Ամերիկան լի է վճռականությամբ կասեցնելու Իրանի միջուկային զենքի մշակման փորձերը, և այդ նպատակով ինքն անձամբ կդիմի հնարավոր բոլոր միջոցներին:
Օբաման միաժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնը կողմնակից է խնդրի լուծման խաղաղ եղանակին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական