Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԻԲԱՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՒՄ Է ԴԻՐՔՐՈՇՈՒՄԸ



Առաջիկա շաբաթներին Սաուդյան Արաբիայում կսկսվեն պատմության մեջ առաջին բանակցությունները Աֆղանստանի կառավարւթյան և ընդիմադիր «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բազմիցս հայտարարել էր, որ երկրում խաղաղոթւյան հաստատման վերաբերյալ բոլոր բանակցությունները պետք է կայանան միմիայն աֆղանների միջև, սակայն «Թալիբանը» հրաժարվում էր հանդիպել, հայտարարելով, թե երկրի իշխանությունն օրինական չէ:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ երկրի անվտանգության ուժերի ու Աֆղանստանում գտնվող միջազգային զորախմբի ստորաբաժանումների համատեղ իրականացրած հատուկ գործողության արդյունքում Թահար գավառում սպանվել է Ուզբեկստանի իսլամական շարժման առաջնորդը:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2012