ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Սիրիայի ազգային խորհուրդը բողոքի ելույթներ է սկսում բոլոր պետություներում ՌԴ դեսպանատների ու հյուպատոսական ներկայացուցչությունների առջև՝ իր անհամաձայնությունը հայտնելու Մոսկվայի դիրքորոշմանը, որն ամեն կերպ արգելում է Ասադի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:
Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ծրագրում է մոտ առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել Սիրիայի ընդիմության ներկայացուցիչների հետ և փորձել համոզել երկխոսություն սկսելու երկրի իշխանությունների հետ: Նա միաժամանակ խոր ափսոսանք է հայտնել, որ Արաբական պետությունների լիգան հունվարի 28-ին որոշում է ընդունել Սիրիայում Լիգայի դիտորդական առաքելությունը դադարեցնելու մասին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան