ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում կայացել է իրաքյան պատերազմի ավարտին նվիրված առաջին շքերթը, որին մասնակցել են իրաքյան, աֆղանական և անգամ վիետնամական պատերազմի վետերաններ: Հանդիսության ընթացքում բարձրաձայն ընթերցվել են նաև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Իրաքում ու Աֆղանստանում զոհված վեց հազար ամերիկյան զինծառայողների անունները:
Շքերթը կազմակերպվել է պատերազմի վետերաններին միավորող սոցիալական ցանցերի միջոցով և տեղական իշխանությունների աջակցությամբ:
Խորագիր՝ Նորություններ