Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏՀուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ:

Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:

Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

Խորագիր՝ Նորություններ


26/07/2023