ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈՒ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը, ելույթ ունենալով ՌԴ զինվորական գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմների օդատիեզերական ու ինֆորմացիոն ոլորտներում:
Նա նշել է, որ մարտական գործողությունների ավանդական թատերաբեմերին՝ ցամաքին ու ծովին այսօր միախառնվել են նաև օդատիեզերական ու ինֆորմացիոն ոլորտները, այդ թվում նաև կիբեռնետիկ անվտանգության ապահովումը: «Ցանցակենտրոն պատերազմների մղման հիմնադրույթներն արդեն բավական զարգացել են, և մենք այժմ գնահատում ենք Արևմուտքի առաջատար երկրներում, այս խնդիրների լուծման արդյունավետությունը»,- ասել է նա:
Նիկոլայ Մակարովն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ զինված բախումների ժամանակ վերջին շրջանում բարձր տեխնոլոգիաների օգնությամբ լայնորեն կիրառվում են ոչ սիմետրիկ (ոչ համաչափ) գործողություններ, և որ պատերազմի ելքը որոշվում է մարտական գործողությունների սկզբնական փուլում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական