Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ



ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։

Համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժության օրերին կխաղարկվեն հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խորագիր՝ #36 (1501) 13.09.2023 - 19.09.2023, Ազգային բանակ


12/09/2023