Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԶորամասերում շարունակվում են բանակը ամիսներ առաջ համալրած զինվորների պատրաստության դասընթացները։

Գնդացրի կիրառման գործնական դասաժամն անցկացնում է զորամասի լավագույն զինծառայողներից մեկը՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մկրտչյանը։

-Երբեք չեմ մոռանա այն հիշողությունները, որոնք վերաբերում են հատկապես դիրքապահ ծառայությանն իր բոլոր դժվարություններով. դրանք այն ակնթարթներն են, որոնք իմաստավորում ու արժևորում են ծառայությունը։ Իսկ ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից: Մեր ստորաբաժանումը մարտավարամասնագիտական պարապմունքների շնորհիվ այսօր ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում շատ զինատեսակների է տիրապետում,- վստահեցնում է նա:

Հայրենիքի պաշտպանի պատրաստության գործում կարևորելով հատկապես գործնական պարապմունքների դերը, Տիգրանը կարգապահ ծառայությամբ շարունակում է օրինակ ծառայել իր ենթակա ստորաբաժանման անձնակազմին:

Զորամասում հետևում ենք նաև հրետանավորների մարտավարամասնագիտական պարապմունքներին։

Հրետանու հաշվարկի հրամանատար Գրիգոր Հովակիմյանը վստահեցնում է, որ երբեք չեն բավարարվում ձեռք բերածով, ամենօրյա քրտնաջան պարապմունքներով ու մարզումներով շարունակում են կատարելագործվել։

-Ստանձնելով հայրենիքի պաշտպանի պարտականությունները, զինվոր ու սպա շատ լավ են հասկանում ու գիտակցում իրենց ստանձնած պատասխանատվությունը՝ անընդմեջ կատարելագործելով մարտական և մարտավարամասնագիտական հմտությունները՝ պատրաստ կատարելու հրամանատարության ցանկացած հրաման։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1502) 02.10.2023 - 06.10.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/10/2023