ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Արծվաթռիչ ու վառվռուն,
Բազուկն ազգիս հնամենի,
Հուժկու զարկով ուղղած հեռուն:
Դու` հաղթական Սարդարապատ,
Բաշ-Ապարան ու վեհ Շուշի,
Դու` շաղախված ուժ ու հավատ,
Դու թերթվող էջ որդուս հուշի:
Երբ զորացար այսպես մեկեն,
Դարձար հույսի բերդ անառիկ,
Քեզ չեն կարող ծնկի բերել
Հրոսակներն անհայրենիք:
Դու պատմության նոր տարեգիր,
Կամքդ` ամուր ու անհողդողդ,
Ողջ աշխարհում համազարկիր
Խաղաղության երգը խրոխտ:
Սրտով արի եւ մեծազոր
Հաղթանակի անպարտ ոգիս.
Մեզնով պիտի կամքով հզոր
Կերտենք փառքը մեր գալիքի։
Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Հոգևոր-մշակութային